Բաժիններ՝

Ուկրաինայի առողջապահության նախարարը Սաակաշվիլիի քննադատությունից հետո հրաժարականի դիմում է գրել

Ուկրաինայի առողջապահության նախարարության ղեկավար Ալեքսանդր Կվիտաշվիլին հրաժարականի դիմում է գրել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի քննադատությունից հետո, հայտնում է unn.com.ua-ն:

Նման հայտարարություն արել է Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության փոխնախագահ Իգոր Կոնոնենկոն:

Ավելի ավղ հաղորդվում էր, որ Գերագույն ռադան այսօր քննարկելու է Ալեքսանդր Կվիտաշվիլիի հրաժարականի հարցը: Ավելի վաղ Սաակաշվիլին կոչ էր արել Կվիտաշվիլիին հրաժարական տալ:

Նշվում է, որ Իվանո-Ֆրանկովյան մարզի դատախազը նույնպես աշխատանքից հեռացվել է Սաակաշվիլիի հասցեին քննադատությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031