Բաժիններ՝

Հիտլերի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա գիտնականները բացատրել են Պարկինսոնի հիվանդությամբ

Պարկինսոնի հիվանդությունը կարևոր դեր է խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտության հարցում, պնդում են նոր հետազոտության հեղինակները:

Հենց այդ նյարդաբանական հիվանդությունն է ստիպել Հիտլերին կայացնել հակասական ու անտրամաբանական որոշումներ (սկսած ԽՍՀՄ-ի վրա հարձակումից): Հետազոտությունը ներկայացված է World Neurosurgery ամսագրում, հայտնում է Neuroskeptic-ը:

Պիտսբուրգի համալսարանից Ռագհավ Գուպտան ու նրա գործընկերները մատնանշում են լուսանկարչական կադրերը՝ դրանցից կարելի է ենթադրել, որ 1933-1945թթ. ֆյուրերի մոտ դիտվել է շարժողական գործառույթի պրոգրեսիվ խանգարում:

Գիտնականները նշել են նաև ձախ ձեռքի բնորոշ շարժումները: Վերջապես, պարկինսոնիզմը հաճախ է հանգեցնում հիպոկինեզիայի, ողնաշարի ծռության, երևակայության բացակայության ու ընդհանուր ապատիայի (սրանք դիտվել են Հիտլերի կյանքի վերջին տարիներին):

Հենց Պարկինսոնի հիվանդությամբ են գիտնականները բացատրում ԽՍՀՄ-ի վրա հարձակումը, ֆելդմարշալ Պաուլյուսին Ստալինգրադից հետ քաշվելու թույլտվություն չտալը, նորմանդյան դեպքերը:

Սակայն Գուպտայի տեսությունը չի բացատրում փաստը, որ Հիտլերը իմպուլսիվ ու ոչ ռեալիստական որոշումներ է կայացրել նաև մինչև 1933 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս