Ինքնասպան եղած դերասան Ռոբին Ուիլյամսին սխալ ախտորոշում է արվել. ԶԼՄ-ներ

Ամերիկացի բժիշկների նոր տվյալները, որոնք իրականացրել են հայտնի ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի դիահերձումը, վկայում են այն մասին, որ նրան մահից առաջ արված «Պարկինսոնի հիվանդություն» ախտորոշումը սխալ է եղել, հայտնում է In Touch պարբերականը:

Համաձայն դիահերձման արդյունքների՝ դերասանը տառապել է այլ հիվանդությունից, որը բարդ է ախտորոշել ու հաճախ համարում են Պարկինսոնի կամ Ալցհեյմների հիվանդություն:

Հաղորդվում է, որ մահից մի քանի օր առաջ Ուիլյամսը սկսել է վատ քնել ու խոսել քնած ժամանակ, տառապել է դեպրեսիայից, վերջույթների անկանոն շարժումներից, խնդիրներ է ունեցել ձախ ձեռքի հետ:

Օսկարակիր դերասանն ինքնասպան է եղել 2014թ. օգոստոսի 12-ին Կալիֆոռնիայի Թիբուրոն քաղաքի իր տանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031