
Հիլարի Քլինթոնն ու Ջեբ Բուշն առավել ճանաչված են ամերիկացի ընտրողների շրջանում. հարցում

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը առավել ճանաչված են 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների թվում: Այս մասին են վկայում CNN-ի ու ORC հետազոտական ծառայության հարցման տվյալները:
Հանրապետական Ջեբ Բուշը վայելում է հարցվածների 19%-ի աջակցությունը, իսկ նրա գործընկերը՝ միլիարդատեր Դոնալ Թրամփը՝ 13%:
Հանրապետական կուսակցության մնացած 12 հավակնորդները ավելի պակաս հայտնի են՝ Արկանզաս նահանգի նախկին նահանգապետ Մայք Հաքաբիին աջակցում է ընտրողների 8%-ը, նեյրովիրաբույժ Բեն Քարսոնին՝ 7%-ը, Քենտուքիի նահանգապետ Ռենդ Փոլին՝ 7%-ը:
Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների թվում առավել մեծ աջակցություն է վայելում Հիլարի Քլինթոնը՝ ձայների 57%-ով: