
Թուրքիան դժբախտության մեջ չի թողնի փախստականներին. Դավութօղլու

Անկարան չի պատրաստվում արգելել Սիրիայից ու այլ երկրներից փախստականների մուտքը երկիր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի կառավարության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ մոտ ներկայում կա 1,7 մլն փախստական, նրանց ավելի քան 200 հազար երեխաները ծնվել են Թուրքիայում: Նրանք ազատ երկրում են ծնվել: Մենք չենք փակի դռները հալածյալների առաջ: Ինձ համար մեծ պատիվ է վարչապետ լինել մի երկրում, որը ընդունել է առավել մեծ թվով փախստականների»,-RIA Novosti-ն մեջբերում է նրա խոսքերը:
Դավութօղլուն նշել է, որ փախստականների համար պատասխանատվություն է կրում ոչ միայն Թուրքիան, այլև համաշխարհային հանրությունը ու դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով «կոնկրետ քայլեր ձեռնարկել բռնությունների դեմ»: