Jet Airways ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է Նյու Դելիի օդանավակայանում ինքնաթիռում հայտնաբերված կասկածելի տուփի պատճառով, հայտնում է NDTV-ն:
Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որ նվազեցնեն լարվածությունը հարաբերություններում, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արակչին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի անունից բազմաթիվ անգամ դիմել եմ Ձեզ՝ ահազանգելով ալիևյան կլանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կաշառվածության մասին, սակայն իմ նամակները տարօրինակ կերպով հայտնվել են տիկին Բոկովայի սեղանին:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին BBC-ին տված հարցազրույցում խոստացել է «թաղել» ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանը ու հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի զինյալների գազանությունները «իրենցից վանել են աֆղան ժողովրդին», հայտնում է korrespondent.net-ը:
Իրանում կալանավորվել է շուրջ 100 մարդ, որոնց կասկածում են Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման մեջ: Այս մասին հայտնել է Իրանի գլխավոր դատախազի ներկայացուցիչը, տեղեկացնում է Associated Press-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ տեսանյութը, որը հրապարակել են ԴԱԻՇ-ի զինյալները, չի ստիպի Ֆրանսիային հրաժարվել ահաբեկչության դեմ պայքարելուց, հայտնում է BBC-ն:
Վաշինգտոնի պետական ու ուսումնական հաստատությունները հունվարի 25-ից չեն գործի վերջին 100 տարում ուժեղագույն՝ ձյան առատ տեղումների պատճառով, որը պատուհասել է ԱՄՆ-ի արևելյան հատվածը: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ անձնակազմի վարչությունը:
Թունիսում պարետային ժամը խախտելու համար ձերբակալվել է ավելի քան 800 մարդ, հայտնում է Mosaique FM ռադիոկայանը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
ԴԱԻՇ-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ, ինչպես ասվում է բացատրության մեջ, երևում են այն 9 մարդիկ, որոնք մասնակցել են Փարիզի 2015թ. նոյեմբերի 13-ի հարձակումներին, հայտնում է Reuters-ը:
Skyscanner ընկերության մասնագետները, որոնք զբաղվում են ավիատոմսերի, հյուրանոցների ու ավտոմեքենաների վարձույթի որոնումներով, կազմել են 2016թ. ամենաբյուջետային զբոսաշրջային ուղղությունների վարկանշային աղյուսակը, գրում է AviaPort դայջեսթը:
Սառա անունով էջ վագրակատվին քնեցրել են Օհայո նահանգի կենդանաբանական այգում: Այգու ղեկավարությունը ստիպված է եղել գնալ այդ քայլին՝ կապված կենդանու առողջական վիճակի վատթարացման հետ:
Հրապարակվել են երգչուհի Սելին Դիոնի ամուսնու հուղարկավորության լուսանկարները: Հիշեցնենք, որ Ռենե Անժելիլը մահացել է 2016 թվականի հունվարի 14-ին՝ կոկորդի քաղցկեղից:
Գերմանական Ֆրայբուրգ քաղաքի զվարճանքի հաստատությունները ներս չեն թողնում փախստականների հայտնում է Badische Zeitung թերթը:
Ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի հետևանքով Եվրամիությունն այսօր կարիք ունի փրկության ծրագրի, ինչպիսին Մարշալի հետպատերազմյան պլանն էր, հակառակ դեպքում այն կփլուզվի, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսին:
Իրաքի շուրջ 2600 փախստականները, որոնք ապաստանի թույլտվություն էին ստացել Ֆինլանդիայում, ինքնակամ լքել են երկիրը 2015-ին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկի հետ, հայտնում է Reuters-ը:
Պարբերաբար իրականացվող բարձրաստիճան փոխայցերը շարունակում են նպաստել կողմերի միջեւ քաղաքական կանոնավոր երկխոսության ձեւավորմանը: Առավել հաճախակի են փոխայցերը արտգործնախարարների մակարդակով, պարբերաբար անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը քննադատել է ԴԱԻՇ-ի դեմ Մերձավոր արևելքում գործող կոալիցիայի մնացած մասնակիցներին, հայտնում է BBC-ն:
Եղանակի տեսության տվյալների համաձայն, Վաշինգտոնում և մոտակա նահանգներում ընթացիկ երեք օրերի ընթացքում 30-90 սանտիմետր ձյան տեղումներ են սպասվում: Տարածաշրջանի բնակիչները նաև նախազգուշացվել են ուժեղ և գուցե կործանիչ քամիների, զգալի սառցակալման և ափամերձ տարածքների ջրհեղեղների մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, որ կազմակերպության 15 անդամ-երկրները չեն վճարել անդամակցության վճարը ու ներկայում կարող են ՄԱԿ-ում քվեարկել միայն բացառիկ դեպքերում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վտանգավոր չի համարում ազգային արժույթի արժեզրկումը: Նրա խոսքով՝ իշխանությունը լավատեսորեն է տրամադրված ու երկարաժամկետ հեռանկարում ոչ մի բացասական բան չի նկատում այն բանում, որ այսօր լարին արժեզրկվում է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարճատև գործնական ուղևորության շրջանակում ժամանել է Թեհրան, որն ուղղված է Մերձավոր արևելքի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը Եվրամիության հետ տարեկան համեմատությամբ կրճատվել է 33,9%-ով ու 2015թ. կազմել 9 695 միլիոն դոլար, հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:
Վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կոչ է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին հրավիրել Ազգային անվտանգության խորհրդի հատուկ նիստ՝ քննարկելու «Գապրոմի» հետ բանակցությունների հարցը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նվազագույնը 9 մարդ է զոհվել ԱՄՆ-ի արևելյան հատվածում ավտովթարների հետևանքով, որոնց պատճառը եղել է ձնաբուքն ու մերկասառույցը, հայտնում է Associated Press-ը:
Կանադայի Սասկաչևան նահանգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, համաձայն ոստիկանության տեղեկությունների, զոհվել է 4 մարդ: Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել էր 4 զոհի մասին, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ Իրանի հարավում տեղի է ունեցել 5,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:
Թուրքիայում՝ Ֆեթհիե հանգստավայրի նավահանգստում, այրվել է Princess 95 զբոսանավը, հայտնում է Daily Mail-ը:
Նավակներից մեկը շրջվել է հունական Կալոլիմնոս կղզու ափամերձ հատվածում՝ խեղդվել է 34 մարդ, այդ թվում՝ 11 երեխա:
Ուկրաինայում հունվարի 21-ի դրությամբ գրիպից մահացել է 72 մարդ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալ Իգոր Պերեգինեցը: