Բաժիններ՝

Սելին Դիոնը՝ քաղցկեղից մահացած ամուսնու հուղարկավորությանը

Հրապարակվել են երգչուհի Սելին Դիոնի ամուսնու հուղարկավորության լուսանկարները:
Հիշեցնենք, որ Ռենե Անժելիլը մահացել է 2016 թվականի հունվարի 14-ին՝ կոկորդի քաղցկեղից:

Հունվարի 21-ին տեղի է ունեցել երգչուհու ամուսնու հուղարկավորությունը: Ռենեի վերջին կամքի համաձայն՝ նրա հրաժեշտի արարողությունը կայացել է Մոնրեալի Նոտր-Դամ բազիլիկում, որտեղ նա 21 տարի առաջ ամուսնացել է Դիոնի հետ:

Անժելիլի հուղարկավորությունը հեռարձակվել է տեղի հեռուստատեսությամբ ու համացանցով: Սգո արարողությանը ներկա են եղել Սելին Դիոնը, նրա 15-ամյա որդին՝ Ռենե-Շառլը, ու 88-ամյա մայրը՝ Թերեզան, ու Մոնրեալի քաղաքապետ Դեննի Կոդերը:
Հոգեհանգստյան արարողությունից հետո 47-ամյա երգչուհին 7 ժամ կանգնել է ամուսնու դագաղի մոտ՝ ընդունելով ցավակցություններ:

20160122_dion_2

Երգչուհուն իրենց աջակցությունն են հայտնել նրա հարյուրավոր երկրպագուները:
Առաջին անգամ Անժելիլի մոտ կոկորդի քաղցկեղ էր ախտորոշվել 1998-ին, սակայն վիրահատությունից հետո Անժելիլը հայտնել էր իր առողջացման մասին: 2013-ին Անժելիլը ենթարկվել էր ևս մեկ վիրահատության:

Զույգն ամուսնացել է 1994թ., ունի 3 երեխա: Ավագ որդին 15 տարեկան է, երկվորյակ տղաները լույս աշխարհ են եկել 2010 թվականին:

20160122_dion_3

Ռենեն Սելին Դիոնի մենեջերն էր դարձել այն ժամանակ, երբ երգչուհին ընդամենը 12 տարեկան էր:

Հիշեցնենք, որ Ռենե Անժելիլի մահից հետո՝ հունվարի 17-ին երգչուհու ընտանիքում ևս մեկ ողբերգություն է տեղի ունեցել՝ քաղցկեղից մահացել է նրա եղբայրը՝ Դանիել Դիոնը, ով 59 տարեկան էր:

20160122_dion_4 20160122_dion_5

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս