Բաժիններ՝

Ադրբեջանի առևտրաշրջանառությունը ԵՄ-ի հետ եռակի կրճատվել է

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը Եվրամիության հետ տարեկան համեմատությամբ կրճատվել է 33,9%-ով ու 2015թ. կազմել 9 695 միլիոն դոլար, հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:

Հաշվետու ժամանակահատվածում արտահանումը կրճատվել է 41,63%-ով ու կազմել 6 752 մլն դոլար, ներմուծումը՝ 5,18%-ով՝ կազմելով 2 943 մլն դոլար, գրում է haqqin.az-ը:

Հաշվետու ժամանակահատվածում ԵՄ-ին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 59,1%-ը, Ադրբեջանի ներմուծման ընդհանուր ծավալի 31,92%-ը:

Իտալիա արտահանումը, որը առավել մեծ մաս է կազմում Ադրբեջանի ու ԵՄ երկրների առևտրաշրջանառության մեջ, կրճատվել է 53,09%-ով՝ մինչև 2 254 մլն դոլար, Իտալիայից ներկրումն ավելացել է 2,1 անգամ՝ կազմելով 587,8 մլն դոլար:

Իտալիան Ադրբեջանի հիմնական գործընկերն է համարվում, որին բաժին է ընկնում երկրի արտաքին առևտրի շրջանառության ընդհանուր ծավալի 13,77%-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս