Բաժիններ՝

Չինաստանի նախագահը վերջին 10 տարում առաջին անգամ ժամանել է Իրան

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարճատև գործնական ուղևորության շրջանակում ժամանել է Թեհրան, որն ուղղված է Մերձավոր արևելքի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սա Չինաստանի նախագահի առաջին այցն է Իրան վերջին 10 տարում:

Պեկինը միլիարդավոր դոլարների իրանական նավթ է գնում ու համարվում է Թեհրանի խոշորագույն առևտրային գործընկերը: Սա Չինաստանի նախագահի շրջագայության վերջին փուլն է մերձավորարելյան տարածաշրջանում, որր նաև ներառում էր ացելություններ Սաուդյան Արաբիա ու Եգիպտոս:

Սի Ցզինպինի այցը դիտարկվում է որպես Չինաստանի ազդեցության գոտիների տարածում այն շրջաններում, որտեղ ավելի վաղ գերակշռել են հիմնականում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031