
Բողոքի ցույցեր Թունիսում. ձերբակալվել է ավելի քան 800 մարդ

Թունիսում պարետային ժամը խախտելու համար ձերբակալվել է ավելի քան 800 մարդ, հայտնում է Mosaique FM ռադիոկայանը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
Թունիսի ՆԳՆ ներկայացուցիչ Վալիդ Լուգանիի խոսքով՝ դատարանի առաջ կկանգնի ընդհանուր առմամբ 538 մարդ վանդալիզմի ու անկարգությունների մեղադրանքով:
Նրանք մեղադրվում են մասնավոր ու հասարակական սեփականության խախտման ու քաղաքացիների վրա հարձակումների մեջ: Բացի այդ՝ ևս 300 մարդ կալանավորվել է պարետային ժամը խախտելու ռեժիմի համար:
Լուգանին նաև հայտնել է, որ անվտանգության մարմինների աշխատակիցների թիվը, որոնք տուժել են անկարգությունների հետևանքով, կազմում է 113 մարդ:
Հաղորդվում է, որ Թունիսի իշխանությունները հունվարի 22-ին պարետային ժամ են հայտարարել ողջ երկրում:
Կառավարությունը ստիպված էր նման քայլի գնալ մի քանի օր շարունակվող սոցիալական բողոքի ցույցերի պատճառով: