
Թուրքիայում այրվել է ռուս գործարարի 6 միլիոն դոլարանոց զբոսանավը

Թուրքիայում՝ Ֆեթհիե հանգստավայրի նավահանգստում, այրվել է Princess 95 զբոսանավը, հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ զբոսանավը կոչվում էր Queen Anna: Պարբերականը նշում է, որ այն պատկանում է ռուս հայտնի գործարարի, ում անունը, սակայն, չի հրապարակվում:
Հաղորդվում է, որ դեպքի հետևանքով տուժել է զբոսանավի կապիտանը: Նա հոսպիտալացվել է շնչուղիների վնասվածքներով:
Ներկայում պարզվում են հրդեհի պատճառները: Պարբերականը նշում է, որ շքեղ զբոսանավն արժեր 5,7 միլիոն դոլար:
Ավելի վաղ Forbes ամսագիրը հայտնել էր, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով նման ակտիվներից ստիպված են եղել ազատվել գործարարներ Գենադի Տիմչենկոն ու Ռոտենբերգ եղբայրները՝ Արկադին ու Բորիսը:
https://www.youtube.com/watch?v=73kEl5c9vAA