Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող արժութային պահուստների ծավալը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 5 միլիարդ 16,7 միլիոն դոլար, ինչը 8 մլրդ 741,6 մլն դոլարով կամ 2,74 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է APA գործակալությունը:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան պետք է զինյալներից ազատագրի Իրաքի Մոսուլ ու Ռաքքա քաղաքները, հայտնում է Reuters-ը:
Երդվյալ ատենակալների դատարանը ԱՄՆ Օկլահոմա նահանգի նախկին սպային դատապարտել է 263 տարվա ազատազրկման բռնաբարությունների մեղադրանքով, հայտնում է Associated Press-ը:
Կրեմլում հերքել են ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ իր պաշտոնից: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Financial Times-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ իր իր պաշտոնից, գրում է Financial Times թերթը:
Տաջիկստանի խորհրդարանը հունվարի 22-ին հավանության է արժանացրել երկրի Սահմանադրության փոփոխությունները, որը թույլ է տալիս երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնին ընտրվել անսահմանափակ քանակությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի վարժարաններից մեկում պայթյուն է որոտացել, հայտնում է Hurriyet թերթը:
Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևերը, ուստի և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, ինչպես նաև մյուս տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձևաչափը բանակցությունների համար:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, ոչ մոտակա ամիսներին, հնարավոր է, որ կյանքի կոչվեն Մինսկի համաձայնագրերն ու չեղյալ հայտարարվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանը պատրաստվում է ավիաբազա կառուցել Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Սույն թվականի հունվարի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14.42-ին (Գրինվիչի ժամանակով` 10.42-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Մեծ Բրիտանիայի փոխծովակալ Ջոն Ուիլը թույլատրելի է համարում Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ «Թրայդենտ» համակարգի բալիստիկ հրթիռների օգտագործումը, որը ի վիճակի է կրել միջուկային լիցք ավելի քան 11 հազար կիլոմետր հեռահարությամբ:
Ոչ մի արտակարգ խորհրդակցություն՝ կապված Ռուսաստանի տնտեսական իրավիճակի հետ, չի պլանավորվում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 21-ին հայտարարել են մինսկյան համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության մասին բոլոր կողմերի կողմից:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում 23 ավիաչվերթ հետաձգվել է, 39-ը՝ հետաձգվել:
Հունվարի 22-ից Մոսկվայում սկսված ձյունը կտեղա օրեր շարունակ, հանգստյան օրերին եղանակը կցրտի, որը կուժեղանա՝ հասնելով իսկական սառնամանիքի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Սանկտ Պետերբուրգում խոզի գրիպից մահացել է 12 մարդ, այդ թվում՝ 2 հղի կին, հայտնում է «Դոկտոր Պիտեր» պորտալը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ չէ նավթի համաշխարհային գների հետագա փլուզմանը, հայտնում է RNS-ն:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում զինյալները հարձակվել են Liido Seafood ռեստորանի վրա, ինչի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, սպանվել է ավելի քան 20 մարդ, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Երեկ Արիզոնա նահանգում՝ Բաղդադ քաղաքի մոտակայքում, F-16 կործանիչ է աղետի ենթարկվել, հայտնում է USA Today-ը:
Նավթի գների երկարատև անկումը Վենեսուելային, Կոլումբիային, Էկվադորին ստիպել է իրենց նավթը վաճառել դրա արդյունահանման գնից ցածր: Այսպես, Վենեսուելայի DCO ապրանքանիշի նավթը վաճառվում է 1 բարելի դիմաց 15 դոլարով, իսկ Կոլումբիայի Vasconia նավթի 1 բարելն արժե 21 դոլարից պակաս, հայտնում է korrespondent.net-ը:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան կես տարում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի շուրջ 22 հազար զինյալի, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Դրիանը France24 հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ ապաստանի կարիք ունեցող բոլոր փախստականներին ընդունելու փորձը կարող է ամբողջությամբ ապակայունացնել եվրոպական հասարակությունը, տեղեկացնում է BBC-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել է. «Այսօր Վաշինգտոնում գերազանց քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»:
Հայ-իրանական հարաբերությունները խարսխված են մի կողմից երկու ժողովուրդների հարուստ պատմական անցյալի, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների, մյուս կողմից՝ արդեն վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորված հարեւան երկրների միջեւ հաստատված ջերմ եւ բարիդրացիական միջպետական կապերի վրա։
Թուրքիան սուբսիդիաների նոր ծրագիր է սահմանում օտարերկրյա ընկերությունների համար, որոնք չվերթեր կկազմակերպեն դեպի երկրի զբոսաշրջային շրջաններ, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մահիր Ունալին:
Սաուդյան Արաբիայի բարձրագույն մուֆտի Աբդուլ-Ազիզի իբն Աբդուլլա Ալ աշ-Շեյխը, հեռուստաեթերի ժամանակ պատասխանելով հանդիսատեսի հարցերին, հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամին:
2015 թվականին Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կազմել են 17 153,2 միլիոն մանաթ, եկամուտները՝ 17 786,8 միլիոն մանաթ: Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները, որ պլանավորվել էին 19,438 մանաթ մակարդակում, իրականացվել են 88,2%-ով, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Եվրամիությանը ներկայում սպառնում է մի քանի խնդիր, որոնք ի վիճակի են այն փլուզել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ահաբեկչական սպառնալիքներն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։