
Հռոմի պապը հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկի հետ, հայտնում է Reuters-ը:
Զրույցի մանրամասները չեն հաղորդվում, սակայն հանդիպման վերջում Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ համացանցը, սոցցանցերն ու տեքստային հաղորդագրություններն «աստվածային շնորհ են, եթե իմաստուն կերպով օգտագործվեն»:
«Ոչ թե տեխնոլոգիաներն են որոշում շփման անկեղծությունը, այլ մարդկային սիրտը ու դրանք իմաստուն կերպով օգտագործելը»,- ասել է նա: