
Պենտագոնի ղեկավարը քննադատել է մերձավորարևելյան կոալիցիայի իր դաշնակիցներին

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը քննադատել է ԴԱԻՇ-ի դեմ Մերձավոր արևելքում գործող կոալիցիայի մնացած մասնակիցներին, հայտնում է BBC-ն:
«ԱՄՆ-ի որոշ համախոհները կոալիցիայից ընդհանրապես ոչ մի բան չեն անում»,- ասել է Քարտերը Դավոսում CNB-ին տված հարցազրույցում:
«Նրանցից շատերը անում են անբավարար կամ ընդհանրապես ոչինչ չեն անում»,- ասել է Քարտերը:
Մասնավորապես, Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Թուրքիային ակտիվացնել պայքարը ԴԱԻՇ-ի դեմ: Նա հիշեցրել է, որ թուրք-սիրիական սահմանով անցած տարի բազմիցս ներթափանցել են զինյալներ:
«Թուրքիան գտնվում է երկրների երկար ցուցակում, որոնք, ըստ իս, կարող էին անել եզակի, անհրաժեշտ ու կարևոր ներդրում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»,- ասել է նա: