Բաժիններ՝

Իրանում անկարգությունների պատճառով 100 մարդ է կալանավորվել

Իրանում կալանավորվել է շուրջ 100 մարդ, որոնց կասկածում են Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման մեջ: Այս մասին հայտնել է Իրանի գլխավոր դատախազի ներկայացուցիչը, տեղեկացնում է Associated Press-ը:

Պաշտոնյան նշել է, որ որոշ ձերբակալվածների ազատ են արձակել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 3-ի գիշերը: Դեսպանության շենքը հրդեհվել էր, կոտրվել էր ողջ կահույքը:
Երկու երկրների միջև կոնֆլիկտը ծագել էր Սաուդյան Արաբիայում շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի պատճառով:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները նրան կասկածում են ահաբեկչությունների մեջ: Դրանից հետո Թեհրանում բողոքի ցույցեր էին կազմակերպվել, որի մասնակիցները գրոհել էին Սաուդյան Արաբիայի դեսպանությունը:

Էր-Ռիադը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031