Բաժիններ՝

Հրաձգություն Կանադայի դպրոցում. կա 4 զոհ

Կանադայի Սասկաչևան նահանգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, համաձայն ոստիկանության տեղեկությունների, զոհվել է 4 մարդ: Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել էր 4 զոհի մասին, հայտնում է BBC-ն:

«Տվյալ պահին սպանվել է 4 մարդ»,-հայտարարել է Կանադայի ոստիկանության ներկայացուցիչ Մորին Լևին: Միաժամանակ, նա չի նշել վիրավորների թիվը: Տրյուդոյի խոսքով՝ նրանք 2-ն են եղել:

Վիրավորներն ուղղաթիռներով տեղափոխվել են հարևան Սասկաթուն քաղաք:
Ոստիկանների խոսքով՝ հրաձգության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է ու գտնվում է կալանքի տակ:

Հնդկացիական Լա-Լոչե ավանի դպրոցում հրաձգության մասին տեղեկություններն ստացվել են այս գիշեր:

Ավանի բնակիչների մեծ մասը կանադացի հնդկացիներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031