
Իրանը կոչ է արել Սաուդյան Արաբիային նվազեցնել լարվածությունը

Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որ նվազեցնեն լարվածությունը հարաբերություններում, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արակչին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած նախաձեռնություն, որը կօգնի տարածաշրջանին դառնալ առավել կայուն և անվտանգ, որպեսզի կարողանանք պայքարել իրական խնդրի ու տարածաշրջանի իրական վտանգի՝ ահաբեկչության, ծայրահեղականության, միջկրոնական թշնամանքի դեմ»,- հայտարարել է Արակչին Թեհրանի համաժողովում:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան խզել էր Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի կտրուկ հայտարարությունների պատճառով՝ կապված Էր-Ռիադում շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ:
Իմանալով քարոզչի մահապատժի մասին՝ Թեհրանում ցուցարարները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի դեսպանության վրա: