Բաժիններ՝

Էգեյան ծովում 1 գիշերվա ընթացքում խեղդվել է 42 ներգաղթյալ

Նվազագույնը 42 մարդ է մահացել անցած գիշեր Էգեյան ծովի ջրերում՝ փորձելով հասնել Եվրոպայի ափերը, հայտնում է BBC-ն:
Նավակներից մեկը շրջվել է հունական Կալոլիմնոս կղզու ափամերձ հատվածում՝ խեղդվել է 34 մարդ, այդ թվում՝ 11 երեխա:

Եվս 8 մարդ մահացել է Ֆարմակոնիսի կղզու մոտ նավի խորտակման հետևանքով:
Անցած տարվա ընթացքում Եվրոպա է ժամանել ավելի քան 1 մլն ներգաղթյալ: Ավելի քան 700 մարդ խորտակվել է Էգեյան ծովում՝ Թուրքիայից Հունաստան ծովային ճանապարհին:
Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում է անցկացնում Բեռլինում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս