
Պարտքերի պատճառով Վենեսուելան ու Լիբիան ՄԱԿ-ում զրկվել են ձայնի իրավունքից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, որ կազմակերպության 15 անդամ-երկրները չեն վճարել անդամակցության վճարը ու ներկայում կարող են ՄԱԿ-ում քվեարկել միայն բացառիկ դեպքերում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պաշտոնական նամակը Պան Գի Մունի ստորագրությամբ տարածվել է ուրբաթ օրը: Պարտք ունեցող երկրների թվում նա անվանել է մասնավորավորապես Վենեսուելային ու Լիբիային: Վենեսուելան, ինչպես նշված է նամակում, ՄԱԿ-ին պարտք է շուրջ 3 միլիոն դոլար:
Ցուցակում ներառվել են նաև Դոմինիկյան Հանրապետությունը (2,1 մլն դոլար), Սենտ-Վինսենթն ու Բուրունդին (1360 դոլար):
Ընդ որում, եթե ՄԱԿ-ի անդամ երկիրը չի կարող վճարել իրենից անկախ հանգամանքների պատճառով, ապա նրան կարող են թույլատրել քվեարկության իրավունք:
Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը թույլ է տալիս 5 աղքատ ու պատերազմական վիճակում գտնվող երկրներին, ներառյալ՝ Սոմալիին ու Եմենին, քվեարկել ընթացիկ նստաշրջանում, թեև վերջիններս պարտքեր ունեն: