Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը ցուցադրել է Փարիզի ահաբեկչությունների մասնակիցներին

ԴԱԻՇ-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ, ինչպես ասվում է բացատրության մեջ, երևում են այն 9 մարդիկ, որոնք մասնակցել են Փարիզի 2015թ. նոյեմբերի 13-ի հարձակումներին, հայտնում է Reuters-ը:

Տեսանյութի կադրերում այդ անձինք սպառնում են երկրներին, որոնք մասնակցում են հակաահաբեկչական կոալիցիային:

Ենթադրաբար, տեսանյութում նկարահանվածների թվում կա 4 բելգիացի, 3 ֆրանսիացի ու 2 իրաքցի: Նկարահանումները, ենթադրաբար, տեղի են ունեցել մինչ Փարիզի հարձակումները Սիրիայի կոմ Իրաքի անապատի ֆոնին: Ահաբեկիչները խոսում են ֆրանսերեն ու արաբերեն:

Տեսանյութում կան կադրեր Փարիզի ահաբեկչություններից ու ֆրանսիացի ուժայիններից, ինչպես նաև մարդկանց գլխատման ու գնդակահարման կադրեր:

Տեսանյութը պարունակում է սպառնալիք Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հասցեին: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև Քեմերոնի ադմինիստրացիան դեռ զերծ է մնում մեկնաբանություններից:

Ներկայում տեսանյութի ծագման մասին հստակ տեղեկություն դեռ չկա:

1740022 1740023 1740024 1740021 1740026 1740031 1740030 1740029 1740028 1740027 1740032 1740035 1740036 1740037 1740038

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս