Արտակարգ դրություն Վաշինգտոնում. առատ ձյան պատճառով փակ են բոլոր պետական հաստատությունները
Վաշինգտոնի պետական ու ուսումնական հաստատությունները հունվարի 25-ից չեն գործի վերջին 100 տարում ուժեղագույն՝ ձյան առատ տեղումների պատճառով, որը պատուհասել է ԱՄՆ-ի արևելյան հատվածը: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ անձնակազմի վարչությունը:
Փակ են Վաշինգտոնի բոլոր օդանավակայանները, չեղյալ են հայտարարվել հազարավոր ավիաչվերթեր, սահմանափակվել է մետրոյի ու հասարակական տրանսպորտի աշխատանքը, հայտնում է korrespondent.net-ը:
ԱՄՆ-ի արևելյան 11 նահանգներում ձյան պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, ենթադրաբար մինչև 200 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:
Ուժեղ ձյունը ԱՄՆ արևելյան ափը պատուհասել էր հունվարի 22-ին: Կիրակի գիշեր հիդրոօթերևութաբանները հայտարարել են փոթորկի ավարտի մասին: Ներկայում ցիկլոնը շարժվում է դեպի Մեծ Բրիտանիա:
Տարբեր տվյալների համաձայն՝ փոթորկի հետևանքով մահացել է 24-28 մարդ: