Բաժիններ՝

Գրիպի համաճարակ. Ուկրաինայում 72 մարդ է մահացել գրիպից

Ուկրաինայում հունվարի 21-ի դրությամբ գրիպից մահացել է 72 մարդ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալ Իգոր Պերեգինեցը:
Նրա խոսքով՝ ներկայում գրիպի համաճարակային շեմը գերազանցվել է Դոնեցկի ու Ռիվնենսկի մարզերում, մոտենում է համաճարակային շեմին Վիննիցայի, Կիևի, Խերսոնի, Չերնիգովյան մարզերում ու Կիևում, հայտնում է korrespondent.net-ը:
Պերեգինեցը նկատել է, որ վերջին օրերին նկատվում է հիվանդացության մակարդակի նվազում:

Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալը նշում է, որ կարանտինային միջոցառումները, մասնավորապես մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքի դադարեցումն իրականացվում է իշխանության տեղական մարմինների որոշմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031