Բաժիններ՝

Անջելինա Ջոլիի հայրն աջակցում է Դոնալդ Թրամփին

Անջելինա Ջոլիի հայրը՝ հայտնի դերասան Ջոն Վոյթը, իր աջակցությունն է հայտնել հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրությունների արշավում: Այս մասին գրում է The Washington Post-ը:

Վոյթը միլիարդատիրոջը համարել է «ծիծաղելի, ուրախ և կոլորիտային»:

«Բայց ավելի շատ նա ազնիվ է»,- նշել է օսկարակիր դերասանը:

Վոյթը կոչ է արել բոլոր ամերիկացիներին, որոնք տեսել ու զգացել են «Ամերիկայի կրախը» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին, պայքարել Թրամփի համար:

«Նա մեզ չի հիասթափեցնի»,- հավելել է դերասանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս