Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի վրացի առաջնորդը կլինիկական մահ է տանում. իրավապաշտպաններ

Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կենտրոնի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ԴԱԻՇ-ի բարձրաստիճան առաջնորդներից Ումար Շիշանին ծանր վնասվածքի պատճառով գտնվում է կլինիկական մահվան վիճակում մի քանի օր շարունակ: Հիշեցնենք, որ ամերիկյան օդուժը ռմբակոծել էր Սիրիայի հյուսիսը:

Ինչպես հաղորդում է AFP-ն, հղում կատարելով կենտրոնի ղեկավարին՝ Ռամի Աբդել Ռահմանիին, Շիշանին ի վիճակի չէ ինքնուրույն շնչել ու միացված է արհեստական սարքին:
Նրա խոսքով՝ ջիհադիստների հայտնի ղեկավարը, որը ծնվել է Վրաստանում, գտնվում է Ռաքքա քաղաքի հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Պենտագոնը տեղեկություն էր տարածել, թե Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացված օպերացիայի Շիշանին (այսինքն՝ Օմար չեչենցին), ում իսկական անունը Թարխան Բատիրաշվիլի է:

ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցիչների խոսքով՝ Օմար աշ-Շիշանին, ով կատարում էր ԴԱԻՇ-ում ռազմական նախարարի պարտականությունները, կարող էր վիրավոր կամ անգամ սպանված լինել անցած ուրբաթ օրը միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով:

Ինչպես հայտնել է BBC-ի ռուսական ծառայության Թբիլիսիի թղթակիցը, ջիհադիստի հայրը՝ Թեմուր Բատիրաշվիլին, ով ներկայում բնակվում է Վրաստանի Պանկիսի կիրճում, ասել է լրագրողներին, թե ոչինչ չգիտի որդու ճակատագրի մասին, քանի որ վաղուց նրա հետ շփում չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս