
Կարոլինա նահանգում ավելի քան 100 ավտոմեքենայի շղթայական բախում է գրանցվել

Ավելի քան 100 ավտոմեքենա է միմյանց բախվել այս գիշեր ԱՄՆ Կարոլինա նահանգում, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ բախման հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է մոտ 20 մարդ: Զոհեր չկան:
Կատարվածի պատճառները դեռ հայտնի չեն: Հաղորդվում է, որ առաջին բախումները կարող էին տեղի ունենալ անձրևից թաց դարձած ճանապարհի պատճառով, ապա սկսվել է շղթայական բախումը:
Մայրուղին, որտեղ տեղի է ունեցել բախումը, ստիպված են եղել փակել: