
Մերկելի կուսակցությունը պարտվել է Գերմանիայի երեք շրջաններում անցկացված տեղական ընտրություններում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը պարտվել է Գերմանիայի երեք շրջաններում անցկացված տեղական ընտրություններում ներգաղթյալների նկատմամբ փոխզիջումային քաղաքականության պատճառով, հայտնում է Reuters-ը:
Բանդեն-Վյուրտեմբերգի, Ռեյնլանդ-Պֆալցի բնակիչները երկրի արևմուտքում ու Սաքսոնիա-Անհալթի բնակիչները՝ արևելքում, նախընտրել են «Քրիստոնեա-դեմոկրատական միության» մրցակիցներին:
Շատերն իրենց ձայնը տվել են «Այլընտրանքային Գերմանիա» կուսակցությանը ու նրա «հականերգաղթյալային» դիրքորոշմանը:
Պարբերականը հայտնում է, որ կուսակցությունը այդքան հեռու առաջին անգամ է գնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոչ մի կուսակցություն չի հավաքել անհրաժեշտ ձայներ տեղի խորհրդարանում: Նշենք, որ Գերմանիայի երեք դաշնային հողերում ապրում է ողջ բնակչության 15–20%-ը: