Բաժիններ՝

Վրաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու իշխանության մյուս ներկայացուցիչների հետ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

«Նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Տեղի կունենան նաև բանակցություններ Սպիտակ տան, Սենատի ու Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Նա նաև ելույթ կունենա ԱՄՆ Ատլանտյան խորհրդում»,- հայտնում է գործակալությունը:

Այցի շրջանակում Ջանելիձեն կհանդիպի նաև առաջատար գիտական կենտրոնների ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031