Ֆրանսիայում աղջիկները մեղադրվում են համերգային սրահի վրա հարձակում նախապատրաստելու մեջ

Ֆրանսիայում 15 և 17 տարեկան աղջիկների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Նրանք մեղադրվում են համերգային սրահի վրա հարձակում նախապատրաստելու մեջ: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ աղջիկները հաղորդագրություններ են փոխանակել «Facebook» սոցիալական ցանցի միջոցով: Գրառումներում նշվել է, որ մտադիր են կազմակերպել համանման հարձակում, ինչպես տեղի ունեցավ Փարիզի «Բատակլան» համերգասրահում:

Այս աղջիկներից բացի, ոստիկանությունը հարցաքնել է նաև այլ երկու աղջիկների ևս, որոնք մասնակցություն են ունեցել այդ քննարկումներին: Հարցաքննությունից հետո նրանց բաց են թողել:

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ մի քանի վայրերում իրականացվեց ահաբեկչություն: Իշխանությունները տեղեկացնում էին 128 զոհի մասին:

Տեսանյութեր

Լրահոս