
Մադրիդում հափշտակել են Բեկոնի 30 միլիոն եվրո արժողության կտավները

Բրիտանացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեքոնի 5 կտավները առևանգել են Մադրիդի կենտրոնում գտնվող մասնավոր տներից մեկից, հայտնում է իսպանական El Pais թերթը:
Դրա տեղեկությունների համաձայն՝ տվյալ գողությունը, որը տեղի է ունեցել դեռ 2015թ. հունիսին, դարձել է խոշորագույնը Իսպանիայում վերջին 10 տարում: Տունը, որտեղ գտնվել են արվեստի գործերը, գտնվում է Մադրիդի անվտանգ շրջանում՝ Սենատից ոչ հեռու:
Կտավները, որոնց արժեքը կազմում է շուրջ 30 միլիոն եվրո, պատկանել են Բեկոնի ընկերոջը:
Իսպանիայի ոստիկանությունը որոնում է կտավները ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Նախնական տեղեկություններով՝ Բեկոնի աշխատանքները մինչ օրս գտնվում են Իսպանիայի տարածքում: