
Թուրքիայում մարտի 20-ին նոր ահաբեկչություն են կանխատեսում

Թուրքիայի անվտանգության ծառայությունը նախազգուշացում է տարածել մարտի 20-ին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության կողմից կազմակերպվելիք նոր ահաբեկչությունների մասին:
Տվյալ նախազգուշացումը տարածվել է Անկարայի պայթյունից 1 օր անց, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան Անկարայի ավտոբուսային կանգառներից մեկում՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նստավայրի հարևանությամբ պայթյուն է որոտացել:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 37 մարդ, այդ թվում՝ 1 մահապարտ ահաբեկիչ: Տուժել է 125 մարդ: