
Էրդողանը վաղը Բաքվում Ալիևի հետ կնախագահի Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ մարտի 15-ին, կայցելի Ադրբեջան, հայտնում է TRT-ն:
Մեկօրյա այցի շրջանակում Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կնախագահի Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստը:
Էրդողանի Ադրբեջան այցի օրակարգի հիմնական թեման լինելու է Տրանսանատոլիական գազատարի շինարարության նախագծի արագ կյանքի կոչման հարցը, որը ներառում է Թուրքիա ու Եվրոպա բնական գազամատակարարում «Շահ Դենիզ-2» հանքավայրից ու Կասպից ծովի հարավային այլ հանքավայրերից:
Չնայած ահաբեկչական հարձակմանը, որը տեղի է ունեցել երեկ Անկարայում, Էրդողանի այցը Բաքու օրակարգում է: Այս մասին Report-ին հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահը Ադրբեջան կայցելի մարտի 15-ին: