Հրապարակվել է Անկարայում մեքենան պայթեցնելու մեջ կասկածվող աղջկա լուսանկարը
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են մի երիտասարդ կնոջ լուսանկար, ով, ինչպես ենթադրվում է, եղել է Անկարայի ահաբեկչությունն իրականացնողներից մեկը:
Հնարավոր է, որ մահապարտ ահաբեկիչ եղել է Բալըքեսիր համալսարանի ուսանողուհի, հայտնում է LifeNews-ը:
Հաղորդվում է, որ նա իր 4 կուրսընկերուհիների հետ ավելի վաղ զբաղվել է «Քրդական աշխատավորական» կուսակցության քարոզչությամբ: Նշվում է, որ նա թղթակցել է նաև թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթին:
Հիշեցնենք, երեկ Անկարայում հերթական ահաբեկչությունն է տեղի է ունեցել: Քաղաքի ավտոբուսի կանգառներից մեկում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի աշխատավայրի մոտ` Գյուվեն այգու մոտակայքում, պայթյուն է որոտացել:
Պայթյունի ժամանակ նշված տեղանքում մեծ թվով մարդիկ են եղել: Ամբողջությամբ այրվել է մեկ ավտոբուս: Զոհերի թիվը այս պահի դրությամբ հասել է 37-ի, 125 մարդ գտնվում է Անկարայի հիվանդանոցներում: