Բաժիններ՝

Եգիպտոսի արդարադատության նախարարն աշխատանքից ազատվել է Մուհամմեդ մարգարեին բանտ նստեցնելու ցանկության համար

Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Զինդն աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ բանտ կնստեցներ անգամ Մուհամմեդ մարգարեին, եթե նա խախտեր օրենքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պաշտոնյան միանգամից զգացել է իր սխալը: «Ների´ր ինձ, Ալլահ»,- ասել է նա, իսկ հաջորդ օրը պաշտոնապես ներողություն խնդրել, սակայն Եգիպտոսի վարչապետը նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից:

Եգիպտոսի դատական հանրությունը քննադատել է նման որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031