
ԱՄՆ-ը 2 օր առաջ իր քաղաքացիներին նախազգուշացրել էր Անկարայի ահաբեկչության մասին

ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել էին իրենց քաղաքացիներին Թուրքիայի մայրաքաղաքում հնարավոր ահաբեկչության մասին Անկարայի պայթյունից մի քանի օր առաջ: Այդ մասին զգուշացումը հրապարակվել էր մարտի 11-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանության կայքում:
Հաղորդագրության մեջ ասվում էր, որ հնարավոր են ահաբեկչություններ Անկարայի կենտրոնական Բախչելիէվլեր շրջանի կառավարական ու բնակելի շինությունների մերձակայքում:
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ էր տրվել չայցելել այդ շրջաններ ու հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության միջոցառումներին:
ԱՄՆ իշխանությունները դեռ չեն բացատրել՝ արդյոք տվյալ նախազգուշացումը կապվա՞ծ է եղել կայանալիք ահաբեկչության հետ, թե՞ ոչ: