Բաժիններ՝

Թուրքիայում դատարանը Անկարայի ահաբեկչությունից հետո արգելել է մատչումը Facebook-ին ու Twitter-ին

Անկարայի դատարանը որոշում է կայացրել արգելել մատչումը Facebook-ին ու Twitter-ին և մյուս կայքերին այն բանից հետո, երբ ահաբեկչության լուսանկարները հայտնվել են սոցցանցերում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին

Երկրի որոշ օգտատերեր պատմել են խնդիրների մասին, որոնք առաջանում են սոցցանցեր մուտք գործելիս:

Հիշեցնենք, երեկ Անկարայում հերթական ահաբեկչությունն է տեղի է ունեցել: Քաղաքի ավտոբուսի կանգառներից մեկում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի աշխատավայրի մոտ` Գյուվեն այգու մոտակայքում, պայթյուն է որոտացել: Պայթյունի ժամանակ նշված տեղանքում մեծ թվով մարդիկ են եղել: Ամբողջությամբ այրվել է մեկ ավտոբուս: Զոհերի թիվը այս պահի դրությամբ հասել է 34-ի, 125 մարդ գտնվում է Անկարայի հիվանդանոցներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031