
Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 34-ի

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 13-ին իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի: Ըստ Թուրքական «Հուրիեթ» պարբերականի՝ այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն:
«Դեպքի վայրում մահացածների թիվը 30-ն է: 4-ը մահացել են հիվանդանոցներում: Դեպքի վայրում մահացածներից առնվազն մեկը, իսկ ամենայն հավանականությամբ երկուսն ահաբեկիչներ են: Այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 125 մարդ, որոնցից 19-ի վիճակը ծանր է»,- ասել է նախարարը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ տեղեկությունը պայթուցիկով ավտոբուսի մասին հաստատվել է: Նախարարի համոզմամբ՝ արդեն իսկ կան այլ մանրամասներ ահաբեկչության հետ կապված, սակայն դրանք կհայտարարվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում հերթական ահաբեկչությունն է տեղի է ունեցել: Քաղաքի կենտրոնական հատվածում` ավտոբուսի կանգառներից մեկում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի աշխատավայրի մոտ` Գյուվեն այգու մոտակայքում: Պայթյունի ժամանակ նշված տեղանքում մեծ թվով մարդիկ են եղել: Ամբողջությամբ այրվել է մեկ ավտոբուս:
https://www.youtube.com/watch?v=WJQEwHroQJU