Իլհամ Ալիևը մեկնել է Անկարա
                                    Անկարայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական դիմավորման արարողությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ինչպես հայտնում է «ԱզերԹաջը», Ալիևին դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Շուտով Թուրքիայի նախագահի նստավայրում մեկնարկելու է Ալիևի ընդունելության պաշտոնական արարողությունը:
Պաշտոնական ընդունելությունից հետո տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպումը դեմ առ դեմ ձևաչափով:


Դրանից հետո կմեկնարկի Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը, որն այսօր պետք է կայանար Բաքվում, սակայն չեղյալ էր հայտարարվել:


Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը, որպես համերաշխության նշան Անկարայի ահաբեկչության, առաջարկել էր հանդիպումը տեղափոխել Թուրքիայի մայրաքաղաք:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ քայլն անվանել է «համերաշխության կոնկրետ դրսևորում»:
https://www.youtube.com/watch?v=s3y2msHIBbM
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    