
Լուկաս Պոդոլսկին Անկարայի ահաբեկչությունից հետո ցանկանում է լքել թուրքական ակումբը

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի և թուրքական «Գալաթասարայ» ակումբի առաջատար հարձակվող Լուկաս Պոդոլսկին Անկարայի ահաբեկչություրնից հետ հայտնել է թուրքական թիմից հեռանալու ցանկության մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում իրականացված ահաբեկչությունից հետո Պոդոլսկին զանգահարել է իր մենեջերին և պատմել իրադրությունը: «Ցանկանում եմ հեռանալ այստեղից: Արդեն շատ անհանգիստ եմ»,- ասել է նա:
Հաղորդվում է, որ գերմանացի ֆուտբոլիստն արդեն դիտարկում է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունից հետո այլ ակումբներ տեղափոխվելու առաջարկները: Նրա ծառայություններով հատկապես հետաքրքրված են չինական ակումբները: