Բաժիններ՝

Մենք կշարունակենք բանակցություններն Ադրբեջանի հետ. ԵՄ ներկայացուցիչ

Ինչպես գիտեք, մինչ օրս Ադրբեջանի և Եվրամիության բանակցությունները երկկողմ հարաբերությունների հարցով երկու անգամ են անցկացվել: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:

Նա հայտնել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ադրբեջանական այցի ժամանակ մտադրություն է հայտնվել բանակցությունները շարունակելու մասին։

«Մենք կշարունակենք նախնական բանակցությունները։ ԵՄ-ում կանոններն այնպիսին են, որ նախնական բանակցություններից հետո մենք այդ հարցը կներկայացնենք անդամ երկրների խորհրդին և մանդատ կխնդրենք նոր՝ երկկողմ ձևաչափով բանակցություններ սկսելու համար։ Նման ընթացակարգը վերաբերում է բոլոր պայմանավորվածություններին»,- ասել է Մարդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031