Բաժիններ՝

Անկարայում մեկնարկել է Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստը

Անկարայում այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է APA գործակալությունը:

Ինչպես հայտնում է գործակալությունը, դրանից անմիջապես հետո մեկնարկել է Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստը։
Խորհրդի նիստն այսօր պետք է կայանար Բաքվում, սակայն չեղյալ էր հայտարարվել Անկարայի ահաբեկչության պատճառով:

Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը, որպես համերաշխության նշան Անկարայի ահաբեկչության, առաջարկել էր հանդիպումը տեղափոխել Թուրքիայի մայրաքաղաք: Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ քայլն անվանել է «համերաշխության կոնկրետ դրսևորում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031