Բաժիններ՝

Մերկելը չի փոխի միգրացիոն քաղաքականությունը՝ չնայած ընտրություններում ուլտրաաջերի հաջողությանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «դժվար օր» է անվանել կիրակի Գերմանիայում տեղի ունեցած տեղական ընտրությունները, որի արդյունքում ուլտրաաջերը հաջողության էին հասել դաշնային երեք հողերում, հայտնում է BBC-ն:

Նախընտրական արշավի ժամանակ հականերգաղթյալային «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մշտապես խոսել է «աղետի» մասին: Այդպես են կուսակցությունում գնահատում Մերկելի որոշումը՝ երկիր թողնել ավելի քան 1 մլն ներգաղթյալի:

Սակայն Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ներգաղթյալների նկատմամբ քաղաքականությունը չի փոխվի:
Մերկելն ասել է, որ միգրացիան ճգնաժամը հնարավոր է լուծել միայն Եվրամիության բոլոր երկրների ընդհանուր ջանքերով:

«Մարդիկ դե չեն տեսնում ինչ-որ գոհացուցիչ որոշում, որն առաջարկել են քաղաքական գործիչները ու դա մեծ ազդեցություն է ունեցել քվեարկության արդյունքների վրա»,- կարծում է Գերմանիայի կանցլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031