
Ավիացիայի դուրսբերմամբ Մոսկան չի փորձում ճնշում գործադրել Ասադի վրա. Պեսկով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու Մոսկվայի միջև տարաձայնություններ չկան խաղաղ գործընթացի հայացքների միջև, կողմերը հետևողականորեն ու համատեղ հանդես են գալիս տարածաշրջանում խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշումը:
Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք կարելի է Մոսկվայի այդ քայլը համարել Ժնևում միջսիրիական բանակցություներում Դամասկոսի բանակցությունների նկատմամբ դժգոհության նշան, Պեսկովը պատասխանել է. «Ո´չ, չի կարելի»:
Նա բացասական պատասխան է տվել նաև հարցին, թե արդյոք իր այդ որոշմամբ Մոսկվան փորձում է ճնշում գործադրել Ասադի վրա:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսական հիմնական ուժերը դուրս են բերվելու երկրից, քանի որ ՌԴ պաշտպանության առաջ դրված խնդիրները հիմնականում կատարվել են: