«Թուրքիայի հաջողությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ուժեղացնում է Ադրբեջանի պաշտպանունակությունը». Ալիև

Թուրքիան ու Ադրբեջանը միշտ աջակցում են միմյանց միջազգային հարթակում: Թուրքիայի դերն աշխարհում մեծանում է: Մեզ ուրախացնում է աշխարհի համակրանքը ու վստահության ավելացումը Թուրքիայի նկատմամբ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին այսօր Անկարայում՝ Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ խորհրդի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը հայտարարել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգային իրավունքին համապատասխան:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Ադրբեջանը բախվել է անարդարությանը: Թուրքիայի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար: Վերջերս մեր զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել, ինչը լավ ավանդույթ է: Մենք Թուրքիայից գնում ենք տարբեր տեսակի ռազմական տեխնիկա և զենք: Թուրքիայի հաջողությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ուժեղացնում է Ադրբեջանի պաշտպանունակությունը»,- հայտարարել է Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս