Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանում գրանցվել են ամուսնության հասկացության օրենսդրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանի բյուրոն գրանցել է Սահմանադրության փոփոխությունները, որոնք բացատրում են ամուսնության հասկացությունը՝ որպես միություն միայն կնոջ ու տղամարդու միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Թեման արդիական էր դարձել հունվարի վերջին՝ այն բանից հետո, որբ ԼԳԲՏ-շարժման ակտիվիստ, փաստաբան Գեորգի Տատիշվիլին հայց էր ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան՝ պահանջելով օրինականացնել միասեռ ամուսնությունները երկրում: Նա իր պահանջը հիմնավորել էր նրանով, որ Սահմանադրությունում ասված չէ այն մասին, որ դա միություն է միայն տղամարդու ու կնոջ միջև, սակայն դա նշված էր Քաղաքացիական օրենսգրքում:

Սահմանադրությունում փոփոխության ընդունման համար հարկավոր է, որ դրանց օգտին քվեարկի խորհրդարանի պատգամավորների ¾-ը:

Օրինագծի հեղինակներն են Վրաստանի իշխող կոալիցիայի 4 խմբակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031