«Հասկանալի է՝ մի երկիրը դաշնակից է, մյուսը՝ գործընկեր, և՛ այնտեղ, և՛ այստեղ խնդիրներ պետք չեն, բայց կա հակամարտություն, որի լուծումը ենթադրում է, որ մի կողմը պետք է զիջումների գնա մյուսին: Մոսկվան հիանալի հասկանում է, որ Հայաստանում վերջին տարիների իրադարձությունների ֆոնին հանրությունը դժգոհ է ՌԴ-ի հետ համագործակցությունից, և ՌԴ-ի համար կարևոր է հարթել կնճռոտ խնդիրները»:
Պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ մտադիր չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով և ձգտում է իրավիճակային փոփոխությունների հասնել՝ սահմանին լարվածություն ստեղծելու ճանապարհով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտարարությունից հետո Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը:
«Մինչ պարզ կդառնա, թե ով է իրականում վանքը գնելու համար մի քանի միլիոն վճարելու պատրաստ այդ մեծահարուստը, տարաբնույթ քննարկումներ կծավալվեն, սակայն պետք է հիշել, որ վերջին անգամ վերոհիշյալ հարցի հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել դեռևս 2012թ. սկզբին, երբ նախագահ էր Սաակաշվիլին, ով այդ ժամանակ հայտարարեց, որ վրացական կողմը աշխատանքներ է սկսել Երուսաղեմի Խաչի վանքը վրաց եկեղեցուն վերադարձնելու ուղղությամբ»,-գրել է վրացագետը:
Թուրք ուժայինների ու քուրդ աշխարհազորայինների հակամարտությունը Թուրքիայի հարավարևելյան շրջաններում թեժանում է, գրում է Politico թերթը: Տեղացիները, որոնք հեռացել էին Դիարբեքիրից, որը ոչ պաշտոնապես համարվում է թուրքական Քրդստանի մայրաքաղաքը, չեն կարողանում ճանաչել քաղաքի փողոցները, որտեղ երբևէ ապրել են՝ նեղ փողոցները լի են փլատակներով, իսկ վառված բնակելի տներից ծուխ է բարձրանում:
«Քրդական աշխատավորական» կուսակցության ներկայացուցիչները Թուրքիայի հարավարևելյան Նուսայբին քաղաքում պայթեցրել են զինվորականներով զրահամեքենա, ինչի հետևանքով 3 զինծառայող սպանվել է, 1 ոստիկան մահացել է քաղաքում ականապատ ռումբի վնասազերծման ժամանակ, հայտնում է IHA գործակալությունը:
Բելգիայի իշխանությունները պարզել են անցած տարի Փարիզում ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչների համախոհներից մեկի ինքնությունը, հայտնում է APF-ն՝ հղում կատարելով Բելգիայի դատախազությանը:
Google կորպորացիան պատրաստվում է ընդլայնել Համացանցից օգտվելու Կուբայի հնարավորությունները, ինչպես նաեւ կղզում կտեղադրի Wi-Fi-ին անլար մուտքի լրացուցիչ կետեր: Այդ մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Թուրքիայում (Կոնիա) շարունակվում են TURAZ Sahini-2016 համատեղ տակտիկական զորավարժությունները, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Ռուսաստանը, չնայած հայտարարությանը, թե Սիրիայից դուրս է բերում իր Ռազմատիեզերական զորքերի հիմնական խմբաքանակը, շարունակում է ավելացնել իր ակտիվությունը Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում:
Էր-Ռամադի քաղաքի մոտ իրաքցի զինվորականները հայտարարել են ԴԱԻՇ-ի առաջնորդներից Ումար աշ-Շիշանիի (Թարխան Բատիրաշվիլի) մարմնի հայտնաբերման մասին, որին խմբավորման անդամներն անվանում էին «պաշտպանության նախարար»: Այս մասին հայտնել է Alsumaria հեռուստաալիքը:
Մախաչկալայում սպանվել է լեզգիական «Սադվալ» ազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը, հայտնում է TASS-ը:
Տեղեկությունների համաձայն՝ գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով ջրով են ծածկվել Բաքվի մի շարք փողոցներ:
Թուրքիայում Բելգիայի դեսպանը ԱԳՆ է կանչվել՝ կապված անցած շաբաթ Բրյուսելում ի պաշտպանություն «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) կազմակերպված ակցիայի հետ, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ ծովային հետևակների ստորաբաժանումը ուղևորվել է Իրաք, որպեսզի աջակցություն ցուցաբերի ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղող միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Զինված ուժերում աղբյուրին:
Տեսահսկման սարքերի տվյալները, որոնք ստացել է ոստիկանությունը Ստամբուլի ահաբեկչության վայրից, վկայում են, որ մահապարտ-ահաբեկիչը հարձակումը պլանավորել էր իսրայելցի զբոսաշրջիկների դեմ՝ հետևելով նրանց այն պահից ի վեր, երբ վերջիններս դուրս են եկել իրենց հյուրանոցից, հայտնում է Haberturk պորտալը:
ՌԴ գլխավոր շտաբը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ձգձգում է» Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերի արձագանքման ընդհանուր կանոնների ընդունումն ու նախազգուշացրել է, որ կարող է կիրառել այդ պայմանները միակողմակի կարգով, հայտնում է BBC-ն:
Թուրքական զբոսաշրջային բիզնեսը զգալի կորուստներ է կրում ահաբեկիչների ակտիվության ու Ռուսաստանի ռեակցիայի պատճառով, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական «Սու-24» ինքնաթիռի վրա հարձակումից հետո սահմանափակիչ միջոցառումներ է կիրառում Անկարայի դեմ, գրում է The Wall Street Journal-ը:
Դոնի Ռոստովի օդանավակայանի թռիչքուղին վերականգվել է ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռի կործանումից հետո, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Վերջին տարում ռուսները սկսել են ավելի քիչ վստահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Дождь հեռուստաալիքը՝ հղում կատարելով «Լևադա կենտրոնի» ուսումնասիրությանը:
Դոնի Ռոստովի օդանավակայանն առաջին մարդատար չվերթերն է ուղարկել լույս մարտի 19-ի գիշերը FlyDubai ավիաընկերության Boeing-737-800 ինքնաթիռի կործանումից հետո: «Դոնավիա» ավիաընկերության երկու ինքնաթիռներ մեկնել են Սանկտ Պետերբուրգ եւ Երեւան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Իննա Չուռլյաեւան:
Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել Լուգանսկում ռուս լրագրողների սպանության մեջ, հայտնում է TASS-y:
«Նաասիգրամում երեք մարդ էր աշխատում դաշտում, երբ առավոտյան նրանց վրա են հարձակվել փղերը եւ սպանել, չորրորդ զոհն սպանվել է Մոնթեսվարում: Մի քանի մարդ վիրավորվել է կենդանիների հարձակումների ընթացքում»,- գործակալությանը հայտնել են տեղական իշխանությունները:
Մերիեն Թրամփ Բերրին բնակվում է Ֆիլադելֆիայում, որտեղ դատավոր է աշխատում վերաքննիչ դատարանում:
Բելգիայում կալանավորված Փարիզի ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը հայտարարել է, որ պլանավորում էր նոր ահաբեկչություններ իրականացնել Բրյուսելում, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Բեգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսին:
Հորդառատ անձրևը չի խանգարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի զբոսանքին հին Հավանայի փողոցներով՝ քաղաքի պատմական կենտրոնով, որը Կուբայի մայրաքաղաքի ամենագեղեցիկ մասերից մեկն է համարվում, հայտնում է slate.com-ը:
Նավթի գներն այսօր նվազում են դոլարի ամրապնդման, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող հորատման սարքերի թվի ավելացման ֆոնին: Վերլուծաբանների կարծիքով՝ սարքերի աճի ավելացումը կարող է նշան լինել, որ Ամերիկայում հում նավթի արդյունահանման ծավալների զգալի նվազում այդպես էլ կարող է տեղի չունենալ:
Ճշտված տվյալների համաձայն՝ 13 մարդ է զոհվել և 44-ը վիրավորվել են ավտովթարում, որը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիսարևելյան Ֆրեժինալս բնակավայրի АР-7 մայրուղում, հայտնում է BBC-ն: Զոհերը կանայք են:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ մահապարտը, որը իրեն պայթեցրել էր շաբաթ օրը Ստամբուլի կենտրոնում, եղել է ԴԱԻՇ-ի անդամ, հայտնում է BBC-ն:
Flydubai ավիաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում շաբաթ գիշեր կործանված «Բոինգ-737» ինքնաթիռն ուներ օդանավակայանում վայրէջքի փորձ, և որ եղանակային պայմաններն աղետի պահին եղել են նորմալ՝ վայրէջքի համար, հայտնում է BBC-ն:
Սիրիայի կառավարական բանակի եւ «Իսլամական պետության» միջեւ մարտերում հայ զինծառայող է զոհվել։