«Մոսկվան փորձում է նստած մնալ երկու աթոռի վրա». Կոնստանտին Կալաչով
«Մոսկվայի համար 2 կողմի հետ էլ կարևոր են հարթ հարաբերությունները, և Մոսկվան ինչ-որ իմաստով փորձում է նստած մնալ երկու աթոռի վրա: Հասկանալի է՝ մի երկիրը դաշնակից է, մյուսը՝ գործընկեր, և՛ այնտեղ, և՛ այստեղ խնդիրներ պետք չեն, բայց կա հակամարտություն, որի լուծումը ենթադրում է, որ մի կողմը պետք է զիջումների գնա մյուսին: Մոսկվան հիանալի հասկանում է, որ Հայաստանում վերջին տարիների իրադարձությունների ֆոնին հանրությունը դժգոհ է ՌԴ-ի հետ համագործակցությունից, և Ռուսաստանի համար կարևոր է հարթել կնճռոտ խնդիրները: Մոսկվան ուզում է հնարավորինս լավ հարաբերություններ պահպանել 2 կողմի հետ, և կոշտ դիրքորոշում դրսևորելը նշանակում է՝ կորցնել կա՛մ դաշնակցին, կա՛մ գործընկերոջը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը՝ անդրադառնալով հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի վերաբերյալ Ռուսաստանի տևական լռության փաստին: «Մոսկվան ոչ մի դեպքում չի դավաճանում Հայաստանի շահերին, բայց չի էլ ուզում հարաբերությունները փչացնել Բաքվի հետ»,- ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: