Բաժիններ՝

Google-ը կապահովի Կուբայի մուտքը լայնաշերտ համացանց. Օբամա

Google կորպորացիան պատրաստվում է ընդլայնել Համացանցից օգտվելու Կուբայի հնարավորությունները, ինչպես նաեւ կղզում կտեղադրի Wi-Fi-ին անլար մուտքի լրացուցիչ կետեր: Այդ մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Նա հայտնել է, որ այցի ընթացքում պատրաստվում Է հայտարարել այն մասին, որ Google-ը Կուբայում Wi-Fi մուտքի կետեր տեղադրելու եւ կղզին լայնաշերտ Համացանցով ապահովելու համաձայնություն ունի»,-նշել է նա:

ԱՄՆ-ի նախագահը մարտի 20-ին պատմական այց է սկսել Կուբա՝ երկկողմ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում: Միացյալ Նահանգների նախագահը Կուբայում կմնա մինչեւ մարտի 22-ը: Նրան ուղեկցում են պետքարտուղար Ջոն Քերին եւ ձեռնարկատերերից ու Կոնգրեսի 40 անդամներից բաղկացած պատվիրակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ