
Թուրքիայում Բելգիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել PKK-ին աջակցություն հայտնող ակցիայի համար

Թուրքիայում Բելգիայի դեսպանը ԱԳՆ է կանչվել՝ կապված անցած շաբաթ Բրյուսելում ի պաշտպանություն «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) կազմակերպված ակցիայի հետ, հայտնում է Reuters-ը:
Խոսքը Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված PKK-ի կողմնակիցների վրանի մասին է: Ընդ որում՝ ակցիան անցկացվել է ԵՄ-Թուրքիա միգրացիայի գագաթաժողովի անցկացման վայրից ոչ հեռու:
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն զանգահարել է իր բելգիացի գործընկերոջը՝ Դիդիե Ռեյնդերսին՝ խնդրելով նրան ձեռնարկել համապատասխան միջացառումներ: