
Անձրևները ողողել են Բաքվի փողոցները

Տեղեկությունների համաձայն՝ գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով ջրով են ծածկվել Բաքվի մի շարք փողոցներ: Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել Ալիյար Ալիևի և Զիա Բունյադովի պողոտայի հատման վայրում, հայտնում է haqqin.az-ը:
Տվյալ հատվածում ջրի մակարդակը հասել է մինչև 40 սմ-ի: Ջուրը լցվել է անգամ փողոցով անցնող մեքենաների սրահները: