Պարզվել է Փարիզում ահաբեկչություններ իրականացրած զինյալների ևս մեկ համախոհի ինքնությունը
Բելգիայի իշխանությունները պարզել են անցած տարի Փարիզում ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչների համախոհներից մեկի ինքնությունը, հայտնում է APF-ն՝ հղում կատարելով Բելգիայի դատախազությանը:
Դեկտեմբերի սկզբին Բելգիայի իշխանությունները հետախուզում էին հայտարարել Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի երկու ենթադրյալ համախոհների նկատմամբ: Համախոհները օգտագործում էին Սամիր Բուզիդ ու Սուֆիան Կայալի անուններով բելգիական կեղծ փաստաթղթեր:
Հետաքննությանը պարզել է, որ կասկածյալ Սուֆիան Կայալը իրականում 1991թ. մայիսին ծնված Լաաշրաուն Նաջիմն է»,- հայտնել են դատախազությունից:
Չի հաղորդվում, թե Լաաշրաունը որ երկրի քաղաքացի է: Նրա ինքնությունը հաջողվել է պարզել ԴՆԹ-ների նմուշների օգնությամբ, որոնք հայտնաբերվել էին բելգիական տներից մեկում:
Հետաքննությունը կասկածում է, որ նա 2015թ. նոյեմբերի 13-ին կարող էր հեռախոսազրույց վարել Փարիզում ահաբեկիչների հետ: